Վիկտոր Հյուգոն «Թշվառները» վեպի թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանին հղած նամակում գրել է. «Ձեր հիանալի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում անցյալի խորհրդավոր նշույլի շողշողալը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը: Երախտագիտությամբ եմ ընդունում Ձեր ազնիվ ձոնը և շնորհակալություն հայտնում»: