Արա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումներից.

Հիմա, որ ասեմ բոզի դարում ենք ապրում հո չե՞ք նեղանա։

Ժամանակաշրջան, որում չկա արժանապատվություն, պատիվ, հարգանք, հերոսին հարգել, հայրենիքի պաշտպանի դեմ խոնարհվել և ի վերջո՝ մարդ տեսակին հարգել։

Իշխանությունը երևի սխալ է հասկացել “в бою все средства хороши” արտահայտությունը։ Այ անհայրենիքներ սա թշնամու դեմ կիրառվող զինանոց է, ոչ թե ձեր երկրի քաղաքացիների։

Այսօր էլ իմացա, որ Artur Danielyan-ի հայրիկից վերցրել եք ստորագրություն չհեռանալու մասին, մինչդեռ մարդը պետք է մեկներ բուժման։ Ինչ ասեմ, եթե ոչ անվանեմ այս ամենը բոզի դար։

Արցախյան ազատամարտի հերոսներին կալանավորում եք, Հայաստանի և Արցախի զարգացման համար ահռելի ավանդ ունեցած մարդկանց վարկաբեկում, և այդ ընթացքում ձեր թույլտվությամբ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցչին լեգիտիմացնում։

Առաջ կարծում էի, որ կգա պահը և կսթափվեք, բայց ոչ, սխալվում էի, մենք ենք, որ պետք է սթափվենք և օր առաջ Հայաստանը ազատագրենք։