Պատմաբան Վահրամն Թոքմաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Դիտեցի կուրթանցի տղայի ու մոր հարցազրույցը: Բազմաթիվ հակասական զգացողություններ խառնվեցին, խեղդեցին: Ի սկզբանե գիտեի, որ էդ մարդը հենց էն ձև չհայտնվեց էդ վիճակում: Ամենալավն ինքը բնութագրեց իր վիճակը՝ պապանձվեցի: Վարչապետի հետ եղած դիպվածը համարում եմ էս խոսակցության առիթ, ուստի մի կողմ եմ թողնում: Մենք պետք ունենք գալու պատճառներին:
Ցավոք, կուրթանցի տղեն մեր հասարակության մի զգալի խտացած պատկերն է: Նախորդ իշխանությունը չի կատարել իր սոցիալական պարտավորությունները: Նախորդ իշխանությունը ստեղծել է աղքատության փակ շղթա: Մեկ անգամ էդ շղթայում եղած մարդը շատ լավ գիտի, թե ինչ է ասել պատռել աղքատության շղթան: Ես որ շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ողնաշարի ճողվածք ունենալ, ինչ հետևանքների է էդ բերում, ինչ ծախսերից է դա կախված:
Տղան չունի: Ուզել է լավ բան անել, ինչպես միջին վիճակագրական հայ մարդը: Ամուսնացել է, ընտանիք է կազմել, երեխա է ունեցել: Հիմա, էդ կենսական պայմաններից ելնելով, փաստացի ստացվում է, որ էդ երեխան էլ առողջական խնդիր ունի:
Ինչու՞, որովհետև հայաստանցիներիս մեծ մասը չեն կարող ճեղքել աղքատության շղթան: Միջնաժամկետ հեռանկարում չեն էլ կարողանալու: Հատկապես չեն կարողանալու մարզերում: Դա կապված է բազմաթիվ գործոններից՝ աշխատատեղերի բացակայություն, համարժեք կրթություն չստանալ, առողջական ու սոցիալական՝ բազմաթիվ այլ համակցված խնդիրներ:
Առաջին իսկ տպավորությունից հասկացա, որ եղբայրը ենթարկվել է նաև ծանրագույն աշխատանքային շահագործման: Ակնհայտ է, որ նա հարբեցող չէ, մսխող չէ: Գլուխը կախ ու աշխատող տղա է: Իսկ ի՞նչ է սիրում անել մեր հասարակությունը կամ լավ, ձեռը ֆրսանթ ունեցող հատվածի զգալի մա՞սը: Շատ ճիշտ եք: Նեղել խեղճին, խելոքին, թույլին: Աշխատացնել, շահագործել մինչև վերջ ու իրենց լեզվով ասած՝ ռամս ունենալու պարագայում փողը չտալ: Եթե մենք ունենայինք իրավապահ համակարգ, էս վարկյանին արդեն էդ տղուց ցուցմունք պետք է վերցնեին, թե էդ որ մի բոսյակն է վրեդ զենք պահել ու քրտինքով դատածիդ փողը չի տվել, ախպեր ջան: Չունենք:
Էն կողքի՝ մարզպետ-մուրզպետ, հին ու նոր էլ, առանձին քննարկման թեմա է:
Մարդիկ եղել են սոցիալական փակ շղթայի զոհը ու կշարունակեն մնալ: Վատ է, որ Հայաստանում չի եղել կապիտալի վերաբաժանում: Շատ վատ է: Փոքր երկրի հնարավորությունները չեն հերիքելու 2 միլիոն մարդու, թեկուզ ամենօրյա տքնելով, կոտրել աղքատության փակ շղթան: Ես նկատի չունեմ պալատներ: Նկատի ունեմ կենսական միջավայրի էն մինիմալը, որը գոնե մեր մոտ ընդունված է համարել միջին շեմ:
Ձիգ եղի, ախպեր ջան»: