Ախր, սիրելի մարդիկ, ինչո՞ւ ծեծել կամ պատժել մեկին, երբ կան ավելի հզոր գործիքներ, օրինակ' Ֆեյսբուքում այդ մարդուն բարոյապես նվաստացնել, ոչնչացնել, դարձնել բոլորի քննարկման առարկա, ԴԱՏԱՓԵՏԵԼ և թույլ տալ, որ նրա նկատմամբ այս տիրույթում մարդիկ արտահայտեն իրենց սրտի ուզածը (սեռական հայհոյանք, սպառնալիք, հազար ու մի բան), ինչպես և արվում է մետրոյում հանդիպած աղջկա նկատմամբ: Այդպես եք փորձում լռեցնել մարդկանց:

Այո՛, ընդդիմադիրների ֆիզիկական անձեռնմխելիությունը դժվար թե մեկը, ձեր բառապաշարով, «դուխ անի» խախտելու, այ հոգեկանն ու բարոյականը չեն խոստանում:

Ինչ անես, կսովորեն քեզանից: Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում: Հետո գիտեք՝ ի՞նչ եղավ: Հեղափոխություն:

Ի՞նչ եք ուզում: Գիշեր-ցերեկ աղոթենք ձեզ համար, որ դուք մեզ չեք ծեծում, մեր մեքենաները չեք վառում, չեք սպառնում, հա՞: Ինչո՞ւ անել նման բաներ, երբ Ֆեյսբուքի «դուխովները» կան ու կան:

Լավ կլիներ՝ զբաղվեիք ու քննարկեիք ձերոնց, օրինակ՝ Գևորգ Պապոյանին, ով պատգամավորի աթոռին է նստած, բայց դեռ իր կենսագրությունն է գրում ու ջնջում, գրում ու ջնջում...

Ամաչում եմ ձեր փոխարեն: