Վաշինտոնում հանդիպում եմ ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ:

Քննարկել ենք «Իմ քայլը» Հիմնադրամի գործունեության շրջանակում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը, մարզային մշակութային կենտրոնների հզորացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերը։
#Mystep
#takea_a_step
#Իմքայլըհիմնադրամ
#USAID

Աննա Հակոբյանի էջից: