Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի տարածք, երեկվանից ուղեկցվում է Իդլիբում օդային և ցամաքային ռմբակոծություններով։ Տարածաշրջանում իրավիճակը սրելու թուրքի ձեռագիրը իր դրսեվորումներն է ստանում նաև ադրբեջանում։ ալիևի և էրդողանի անմիջական վերահսկողության ներքո ակտիվորեն զարգանում է նաև ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցությունը՝ մեծ քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա, սպայական կազմի վերապատրաստումներ և ռազմական ոլորտում ֆինանսական ներդրումներ։ Ժամ առ ժամ իրավիճակը կարող է շրջադարձային լինել Արցախի Համրապետության և Հայաստանի Հանրապետության համար։

Պետության անվտանգության շահը պետք է գերակա լինի Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն պահ ադրբեջանը կարող է լայնածավալ ռազմական ագրեսիայի դիմել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսօր ամենակարևոր հարցը մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն է, որտեղ մանիպուլյացիաներն անթույլատրելի են և ծառայում են բացառապես ագրեսոր թշնամու շահերին։ Սրանք հարցեր են, որոնց նկատմամբ անգործությունը և անլրջությունը քայլ է մեր ժողովրդի և պետականության դեմ։

Նիկոլ Փաշինյանը կամ չի գիտակցում, կամ չի ուզում գիտակցել ռազմաքաղաքական լարված իրավիճակի լրջությունը, ավելին՝ զբաղված է Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկմամբ, հասարակության պառակտմամբ, ադրբեջանցիների համար Արցախյան հարցի լուծման ընդունելի տարբերակի փնտրտուքով և վերջապես՝ մարտիմեկյան իր միտինգի կազմակերպչական աշխատանքներով և հակասահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։

Հիմա՝ ով է ում ջրաղացին ջուր լցնում։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից: