Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ մի քանի անգամ դիտել եմ Սերժ Սարգսյանի խոսքը, որը նա հնչեցրեց իր աջակիցների ներկայությամբ ու այդպես էլ չհասկացա, թե ինչու խոսեց Արցախի մասին, երբ հավաքի առիթը իր դեմ հարուցված քրեական գործն էր:
Ենթադրում եմ, որ Սարգսյանի խոսքն ուղղված էր այլ սուբյեկտի, կամ սուբյեկտների, թերևս Մինսկի խմբի համանախագահ երկրներին, բայց թե ինչ կար դրա տակ' դեռ պարզ չի ու ենթադրությունների դաշտում է ամենը: Առաջինը որ մտքովս անցնում է այն է, որ Հայաստանում տեղի ունեցած և ունենալիք ներքաղաքական զարգացումներն ուղիղ կապ ունեն Արցախի հարցով ընթացած ու ընթացող բանակցությունների հետ:
Մեկ անգամ ասել եմ ու նորից կպնդեմ' Հայաստանի ցանկացած իշխանության համար ղեկին մնալ-չմնալու հարցը կապված է Արցախի հարցի հետ, ոչ ոք ոչ նախկինում, ոչ էլ հիմա հող չի կարող հանձնել, եթե հասնի նման կրիտիկական պահ, ապա նա կհեռանա, իսկ հեռանալը կազմակերպելը ճաշակի հարց է»: