2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին, որ Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի 41 դեպք։ (Հղումն՝ այստեղ

 

Ուհան քաղաքում է տեղակայված WuXi AppTec բիոլոգիական լաբորատորիան, որը զբաղվում է դեղագործական ուսումնասիրություններով, քիմիայի և բիոլոգիայի ոլորտում հետազոտություններով, համագործակցում է աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ, մշակում և մատակարարում է քիմիական արտադրանք, նորարարական մեթոդներ և այլն։ (Հղումն՝ այստեղ

Այս լաբորատորիայի հետ կապ է ունեցել նաև օլիգարխ Ջորջ Սորոսը՝ 2007 թվականին գնել է WuXi AppTec-ի բաժնեմասեր, սակայն մեկ տարի անց վաճառել դրանք։

Այս վաճառքից հետո WuXi AppTec-ը համագործակցության պայմանագիր է կնքել նաև Սորոսին պատկանող Pfayzer դեղագործական ընկերության հետ, որը նույնպես բիոլոգիական լաբորատորիներ ունի Չինաստանում , զբաղվում է դեղերի, պատվաստանյութերի արտադրությամբ։

WuXi AppTec-ը համագործակցում է աշխարհի մի շարք խոշոր դեղագործական կազմակերպությունների հետ՝ մատակարարում է քիմիական հումք, սարքավորումներ, ուսումնասիրություններ է կատարում և այլն։ Շատ սերտ և երկարատև համագործակցություն ունի Merck-ի հետ։

Հղումներն այստեղայստեղայստեղ և այստեղ։

2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված Չինաստանի կառավարությունն արգելեց հումքի արտահանումը որոշ ժամանակով՝ մասնավորապես Ուհանի տարածքից, ինչը խնդիրներ է առաջացնել հիմնականում Հնդկաստանի դեղագործական կազմակերպությունների համար։ (Հղումն՝ այստեղ

Աշխարհի խոշորագույն դեղագործական կազմակերպություններն ՝ այդ թվում Pfayzer և Merck-ը, որոնք Չինաստանից հումք են գնում և այնտեղ ունեն դեղագործական գործարաններ, հայտարարեցին, որ մատակարարումների ուշացումներն իրենց համար խնդիր չի առաջացնում, քանի որ վնասները նվազագույնի հասցնող պահեստավորման քաղաքականություն ունեն մշակած։ (Հղումն՝ այստեղ

Կան դեղագործական ընկերություններ էլ, որոնց ձեռնտու է մատակարարումների ուշացումները և դադարեցումը՝ Teva(Սորոսը բաժնետեր է 2015-ից ) , Amneal Pharmaceuticals և Mylan ընկերություններին։

Չինաստանը հանդիսանում է անտիբիոտիկների և վիտամինների API-ի խոշոր մատակարար, ուստի առաջարկի կրճատմամբ պայմանավորված արդեն իսկ API-ի գները բարձրացել են Հնդկաստանում։ API –ի գների բարձրացումը ձեռնտու է վերոնշյալ կազմակերպություններին, քանի որ նրանք նույնպես զբաղվում են API –ի արտադրությամբ։ (Հղումն՝ այստեղ

Առաջին հայացքից կարող է թվալ, որ WuXi AppTec –ը կորոնավիրուստի տարածումից հետո վնասներ կրեց, դա կարող էր այդպես լիներ, եթե չլիներ 3 միլիարդ դոլարի չափով պայմանագիրը պատվաստանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն դեղագործական կազմակերպություններից մեկի հետ։ (Հղումն՝ այստեղ

Նախ՝ 2020-ի հունվարի 29-ին WuXi AppTec-ը հայտարարեց, որ օգտագործելով իր տեխնոլոգիական հարթակները հակամարմիններ կմշակի կորոնավիրուսի չեզոքացման համար։ Նշվում է, որ այդ հակամարմինները կարտադրվեն 2 ամսվա ընթացքում, իսկ մեծածավալ արտադրությունը կսկսվի փորձարկումներից հետո, հստակ ժամկետ չի նշվում։ (Հղումն՝ այստեղ

Ապա՝ 2020 թվականի փետրվարի 18-ին WuXi AppTec-ի հայտարարեց 20 տարի ժամկետով պատվաստանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքելու մասին, ըստ որի WuXi AppTec-ը ստեղծելու է մասնագիտացված կենտրոն և կառուցելու է պատվաստանյութերի գործարան Իռլանդիայում (future factory)։

Պատվաստանյութի արտադրությունը նախատեսվում է սկսել 2021 թվականին, նշված չէ, թե կոնկրետ ինչ պատվաստանյութի մասին է խոսքը։ WuXi AppTec –ը նաև չի հրապարակել կազմակերպության անունը, որի հետ պայմանագիր է կնքել։

Աշխարհում պատվաստանյութերի արտադրության մեջ առաջատար կազմակերպություններն են Sanofi-ն, Pfyzer-ը, և Merck-ը, որոնց 3-ի հետ էլ WuXi AppTec-ն ունի երկարամյա համագործակցության փորձ։ Sanofi-ն հայտարարել է, որ ներգրավված չէ այս գործարքում, Pfyzer-ը չի պատասխանել հարցմանն, իսկ Merck ընկերությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։ (Հղումն՝ այստեղ

Ի դեպ, Merck ընկերությունը լիցենզիա ունի մի շարք պատվաստանյութերի արտադրության համար՝ այդ թվում Գարդասիլ, Էրվեբո (Էբոլա վիրուս)։ 2019-ի վերջին Էրվեբո պատվաստանյութը հաստատվեց ԱՄՆ-ում և Եվրոպայում, 2020-ի փետրվարին էլ գրանցվեց 4 աֆրիկյան երկրներում։ (Հղումն՝ այստեղ

Տարօրինակ զուգատիպությամբ, Pfayzer և Merck ընկերությունների, որոնցից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի տարածումից անմիջապես հետո 3 միլիարդ դոլարի չափով պատվաստանյութի արտադրության պայմանագիր է կնքել WuXi AppTec-ի հետ, որը տեղակայված է այն նույն վայրում, որտեղից տարածվել է կորոնավիրուսը, խոշոր բաժնետեր է նաև Ջորջ Սորոսին պատկանող SPDR S&P ընկերությունը։