Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա Ատելության կուսակցությունը համառորեն շարունակում են չգիտակցել, որ ՀՀ քաղաքացիներին «սևերի ու սպիտակների» բաժանելը կործանարար է պետության համար: Ի՞նչ ունենք հիմա. պողոսների վարչապետը, խոսելով վերացական ժողովրդի անունից, ՀՀ անձնագիր կրող մի ահռելի զանգվածի «սև» է հայտարարել, «շնաբարո դուրսպրծուկ է» անվանել: Այսինքն' ժողովուրդ ասվածը «սպիտակներն են», իսկ ո՞վ է այն ահռելի զանգվածը, որ համաձայն չէ պողոսների վաչապետի հետ ու «սև է» հայտարարված: Ժողովուրդ չէ՞: Իսկ ի՞նչ է, այդ դեպքում ինչու՞ է ՀՀ քաղաքացու անձնագիր կրում և ապրում Հայաստանում: Համենայն դեպս, հետստալինյան սովետների երկիրն ավելի ազնիվ էր' այլախոհներին զրկում էր անձնագրից ու վտարում երկրից:

Եթե փողոցային ճանապարհով պետության գործադիր և օրենսդիր իշխանությունները զավթած պողոսների վարչապետը առանց սեթևեթանքների հայտարարում է, որ դատական իշխանությունն էլ իրենը պետք է լինի, որովհետև «ժողովուրդը», այսինքն' «սպիտակները», այդպես են ցանկանում, ապա լուսանցքից դուրս դրված «սևերին» ի՞նչ է մնում անել այս երկրում. միայն առավոտից իրիկուն աշխատե՞լ, ուղղակի և անուղղակի հարկեր վճարե՞լ, որ «սպիտակների» պարագլուխները իրենց հարկերով ավտոշարասյուններով ման գան ու միլիոնների հասնող պարգևավճարներ ստանա՞ն ու իրենց արժանապատվության հաշվին ինքնահաստատվե՞ն: Անշուշտ, եթե 1930-ականները լիներ, պողոսների վարչապետը «սևերի» համար համակենտրոնացման ճամբարներ կկառուցեր ու գուլագներ կստեղծեր, բայց ժամանակներն են ուրիշ, երկիրն էլ արտաքին ճնշմանը դիմակայելու այդքան ռեսուրս չունի:

Եթե «սևը» ոչ մի ներկայացվածություն չունի օրենսդիր ու գործադիր իշխանությունում, իսկ դատական իշխանությունն էլ իրեն չի ներկայացնում, այսինքն' անկախ չէ «սևերից ու սպիտակներից» և կոչված է ոչ թե արդարադատություն իրականացնելուն, այլ ժողովուրդ հռչակված ամբոխի, նույն ինքը' «սպիտակների» ցանկություններն իրականացնելուն, ապա արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն պողոսների վարչապետի ու նրա Ատելության կուսակցության հետ ու «սևեր են» հռչակված, չեն ընկալելու, որ սա իրենց պետությունը չէ, և իրենք գերու կարգավիճակում են օտարի կողմից օկուպացաված իրենց Հայրենիքում: Այդ դեպքում ինչու՞ պետք է «սևերը» իրականացնեն սահմանադրությունից բխող իրենց պարտականությունները և չունենան «սպիտակներին» հավասար իրավունքներ ու ներկայացվածություն, ինչու՞ պետք է հաճույքով հարկեր վճարեն ու մասնակցեն ՀՆԱ ստեղծմանը:

Անշուշտ, ժողովուրդ անվան տակ քողարկվող «սպիտակների» քանակն այս պահին շատ չէ, ավելին' նրանք փոքրամասնություն են, բայց խիստ ագրեսիվ ու կեղծարար, նրանք իրենք իրենց մեծամասնություն հռչակած փոքրամասնություն են: Նաև աշուշտ, այս պահին էլ պողոսների վարչապետն ունի աջակցիների մի ստվար զանգված: Մի կողմից դա դավաճան ամբոխն է' հիմնականում բաղկացած ոհմակային հոգեբանություն կրող, երբևէ գիրք չկարդացած, երբևէ փող չաշխատած, իր դժբախտությունը այլոց մեջ որոնող, հանրային ու անձնական կյանքում երբևէ ոչ մի հաջողություն չարձանագրած անաստվածների զանգվածից, մյուս կողմից' հասարակական-քաղաքական օպորտունիստներն են, որոք սոցիալական վերելակով դեպի վերին հարկեր կարող են բարձրանալ միայն այլանդակ ժամանակներում:

Ի՞նչ պետք է անեն «սևերը». ստեղծեն իրենց կյանքը կարգավորող ինստիտուտներ ու ինստիտուցիոնալ մակարդակում «ազատագրական պայքար» ծավալեն իրենց պետությունը օկուպացրած բանդայի դեմ: Եվ, իհարկե, հետագայում չկրկնեն իրեն «սպիտակ» հռչակած Ատելության կուսակցության սխալը' երբեք ու երբեք հասարակությանը, ազգին, ժողովրդին չբաժանեն «սպիտակների ու սևերի», չբևեռացնեն ժողովրդին, եղբորը եղբոր դեմ չհանեն ու ստեղծնեն պետություն, իրական պետություն, բոլորի համար պետություն' հավասար իրավունքներով ու պարտականություններով:
#Սրանք_մարդ_չեն