Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ «ՎԵՏՕ» շարժման համակարգող Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել մի պարզ պատճառով՝ որ տարիներ անց խորհրդարան չմտնեն ու նոր Հոկտեմբերի 27 չիրաականացնեն։ Մեջբերումն իհարկե բառացի չէ, բայց միտքը լիարժեք ճիշտ եմ փոխանցում։ Վարչապետը նաև ասաց, որ այդ գործիչները՝ Նիկոլ Փաշինյանի լեզվով ասած՝ «սուբստանցիաները», «ուրիշ լեզու չեն հասկանում»։ Այս անգամ մեջբերումն արդեն բառացի էր։ Վարչապետը ասում էր, որ եթե ժամանակին Նաիրի Հունանյանին մի երկու անգամ բերման ենթարկած լինեին, ապա նա այդ քայլին չէր գնա։
Նշեմ նաև, որ կառավարության ղեկավարի այդ խոսքերից անգամ Պետրոս Ղազարյանի «ուղեղն էր կախել»։ Բայց մարդը շատ արագ ճիշտ կողմնորոշվեց ու… եկեք դա քաղաքակիրթ ձևակերպենք՝ համաձայնեց Փաշինյանի հետ։
Հասկացաք չէ՞ ինչ է կատարվում։ Մարդը մի ձեռքով ազատ է արձակում ՊՊԾ գունդը գրաված և հայ սպաներ սպանած ահաբեկիչներին, մյուս ձեռքով՝ ասֆալտին պառկացնում իր կարծիքով պոտենցիալ նաիրիհունանյաններին։ Իսկ գիտե՞ք ամենավտանգավորը որն է։ Այն, որ իր այդ «կարծիքը» օրենք է դարձել իրավապահների համար։
Հիմա եկեք այս ամենին անուն մտածենք։ Ես իմ տարբերակներն ունեմ իհարկե, բայց մի տեսակ ամաչում եմ գրել»,-գրել է նա։