Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը:
Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երեւանի կերպարը: Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս, եւ հա՛տկապես արվեստի մարդկանց համար:
Մանարյանի տիկնիկային թատրոնը ոչ միայն հեքիաթային աշխարհ էր, այլեւ անկախ երկրի վաղվա ազատ քաղաքացու դարբնոց: «Ավելի լավ է պետությունը միջոց ծախսի զարգացող երեխայի վրա, քան թե հետո նրա վատ դաստիարակության հետեւանքով գումարներ ծախսի՝ բանտերում պահելու համար», – ասում էր նա:
Իսկական ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ՝ որպես բարության, ազնվության ու ազատ մտքի ուղեցույց:
Հանգչիր խաղաղությամբ, Վարպետ»: