Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ…
Բանակում վերջին շրջանում կատարված սպանությունների ու ինքնասպանությունների համար իշխանության ներկայացուցիչները փորձում են մեղադրել Զինված ուժերի ղեկավարությանը' խստապահանջ ու պրոֆեսաիոնալ չլինելու, քրեական ենթամշակույթի դեմ անհրաժեշտ պայքար չտանելու և այլնի համար: Ինչ-որ առումով չի կարելի չհամաձայնել նրանց հետ… Բայց միանգամից հարց է ծագում' իսկ որտե՞ղ էիք դուք, երբ իր պրոֆեսիոնալիզմով, խստապահանջությամբ, խարիզմայով ու դրական այլ կողմերով բարձր հեղինակություն վայելող հրամանատարին ձեր գերագույն-գլխավորը հեռացնում էր միայն նրա համար, որ նրա աշխատակիցը համարձակվել էր հակաադարձել այն ճչացող անմեղսունակությանը, թե այս հեղափոխություն կոչված պետական հեղաշրջումը շատ ավելի կարևոր էր մեր պետության համար, քան հազարավոր կյանքեր խլած արցախյան ազատամարտը, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց, անիմաստ զոհեր էին: Սա ուղիղ հրահանգ չէ՞ր բանակի հրամանատարությանը, թե' ճանաչեք ձեր չափը, որ' հետայսու ես եմ գծելու ձեր պրոֆեսիոնալիզմի ու հայրենիքին (ասել է թե' ինձ) նվիրվածության սահմանը…
Չհասկացա՞ք, որ այդ պահից քրեական ենթամշակույթը հարստացրեցիք նաև օրվա գերագույն-գլխավորի կողմից բանակ ներմուծած ոչ պակաս վտանգավոր քաղաքական ենթամշակույթով… Չէի՞ք հասկանում, որ հաղթանակած բանակի գեներալներին ամենօրյա ռեժիմով վարկաբեկելն ու նսեմացնելը կարող է բացասաբար անդրադառնալ զինվորական կարգապահությանը… Չէի՞ք գիտակցում, որ ձեզանով սահմանագծված սևի ու սպիտակի բևեռացված անդունդում եռացող ատելությունն ու անհանդուրժողականությունը կարող է, որպես մահաբեր-ծանրոց, զորակոչվողի հետ սահման գնալ…
4STOPPED
Չէ, չէիք կարող հասկանալ, որովհետև ձեր գերագույն-գլխավորի հետ միասին ձեզանից շատերը' խմբակցության արական սեռի մոտ կեսը, կարողացել է ճողոպրել, խուսափել բանակում ծառայելուց, չի ցանկացել պաշտպանել իր ծնողի ու պետության անվտանգությունը, բայց կարողացել է տիրանալ այդ պետության գերագույն-գլխավորի տիտղոսին: Եվ պատահական չէ, որ ձեր տեսակը պրոպագանդող գլխավոր տրիբուններից մեկն այսօր 300 ձայնով ԱԺ սղոսկված, բայց ժողովրդի անունից հոխորտացող wikileaks-յան դասալիքն է, ով իր տեսակի կենսագրությամբ ու արժեքային համակարգով բանակում զինվորներին հայրենասիրության ու ազատամարտի մասին դասեր է տալիս…»: