Մի լրատվամիջոց այսօր տեղեկացրել է, որ իբր դպրոցներում արդեն քարոզարշավ է սկսվել հանրաքվեին ընդառաջ, դա արվում է դպրոցների պատերի ներքո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Լրատվամիջոցն առնվազն պետք է հարցներ ԿԳՄՍ նախարարության պատասխանատուներին, ու անսպասելիորեն կպարզվեր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական հանձնաժողովի անդամների դասընթաց ու ստուգարք է իրականացնում: Ցանկը ստորև կցվում է:

 

Լրատավամիջոցի նախկին իշխանական սեփականատիրոջը հիասթափեցնեմ, որ ինչպես նախորդ երկու ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա ու ապագայում` ուսումնական հաստատությունները չեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում»,- գրել է Արայիկ Հարությունյանը: