ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նայեցի՞ք Փաշինյան-Ալիեւ բանավեճը: Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի եւ Արցախի դարպասներին:
Պետք է ասվեր, բայց չասվեց՝
մենք դեմ ենք կարգավորման փուլային տարբերակին,
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,
եթե 2 թուրքական պետություն կարող է լինել, ապա 2 հայկական պետություն պետք է լինի: Սրան այլընտրանք չկա,
Coca Cola-ն 32 տարի հին է Ադրբեջան պետությունից,
եւ վերջապես, հայերեն խոսելն ամոթ չէ, ավելի լավ է լավ մայրենին, քան վատ անգլերենը,
մի բան էլ. Տիգրան Մեծից խոսելուց առաջ, հիշիր, որ եղել է Բոսպորի թագավորություն, հռոմեական կայսրություն : Պատմությունից կլինի՞ դու չխոսես, այ ախպեր:
Հ.Գ. Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»: