Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Գլխավոր Կառավարիչ Նատալյա Մայորովան իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սիրելի IQOS ընկերներ

 

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Պրն․ Թորոսյանը հայտարարեց, որ տաքացվող ծխախոտային արտադրատեսակները նույնն են, ինչ սիգարետը, և նախաձեռնեց հետադիմական մի օրենքի ընդունում, որը դեմ է գլոբալ բոլոր միտումներին ու հավասարեցնում է ավելի լավ այլընտրանքը սիգարետին:

Ի հեճուկս այլընտրանքային արտադրանք օգտագործող բազմաթիվ օգտատերերի կամքին, չնայած 3500 հոգու կողմից ստորագրված միջնորդությանը, հաշվի չառնելով հարյուրավոր անհատական ուղերձներ՝ նոր օրենքը հսկայական խոչընդոտներ է առաջացնում նորարարությունների, սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքի հասանելիության ու դրա մասին տեղեկատվություն ստանալու համար:

 
 
 

Սա նշանակում է, որ Հայաստանը այլևս չի ունենա նույն խոստումնալից զարգացումներն, ինչպես Ճապոնիան, որտեղ ավելի լավ այլընտրանքի մեկնարկից հետո սիգարետի վաճառքը տարեկան նվազում է 9.5%-ով՝ նախկին 1․8%-ի փոխարեն՝ առանց օրենսդրության էական փոփոխությունների։ Հայսատանը այլևս չի ունենա առաջադեմ նույն մոտեցումը, որ ունեն, օրինակ, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան, որտեղ, չնայած սիգարետի խիստ կանոնակարգմանը, նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը դիտարկվում են որպես սիգարետից հրաժարվելուն օգնող օրինական միջոց չափահաս ծխողների համար։ 

 

Օրենքը որոշակի հետևանքներ կունենա IQOS օգտատերերի համար՝ այս տարվանից սկսած։ Մասնավորապես․

 

- Դուք այլևս չեք կարողանա օգտագործել IQOS սարքը հանրային վայրերում

 

- Դուք այլևս չեք կարողանա նոր սերնդի IQOS սարքի համար զեղչ ստանալ կամ մասնակցել հին սարքի հաշվին նոր սերնդի սարք ստանալու ծրագրին 

- Ձեզ շատ ավելի դժվար կլինի ստանալ տեղեկատվություն պակաս վնասակար այլընտրանքի և դրա վերաբերյալ գիտական փաստերի մասին

 

Մենք մտահոգված ենք, որ այս հնարավորությունները կվերանան՝ անտեսելով այլընտրանքային արտադրատեսակների ռիսկայնության աստիճանը այն դեպքում, երբ սիգարետը նիկոտինի սպառման ամենավնասակար տարբերակն է: Փոխարենը, կան այլընտրանքային արտադրատեսակներ, որոնք բացառում են ծխախոտի այրումը: Ամբողջ աշխարհում այս այլընտրանքային արտադրատեսակները արդեն իսկ օգնել են միլիոնավոր ծխողներին ամբողջությամբ հրաժարվել սիգարետից: IQOS-ի վաճառքը ԱՄՆ-ում թույլատրվել է հեղինակավոր Սննդամթերքի և դեղորայքի վարչության կողմից (US FDA), քանի որ, ինչպես գործակալությունն է նշել, դա համահունչ է հանրային առողջության պահպանման իրենց առաքելությանը։ ԵՄ-ն ընդունում է, որ այս նորարարական արտադրանքներն ունեն առանձին կարգավորման կարիք, ինչն առնվազն նշանակում է, որ դրանք նույնը չեն, ինչ սիգարետը։ 

 

Մենք հավատում ենք, որ սխալ է մեզ ստիպել նորարարական ապրանքը պահել փակ պահարանում։ Մենք հավատում ենք, որ այն ծխողները, ովքեր հակառակ դեպքում շարունակելու էին սիգարետ ծխել, պետք է տեղեկացված լինեն սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքի մասին, նրանց պետք է բացատրել սարքերն օգտագործելու կարգը, նրանք խորհրդի կարքի ունեն այս ապրաքներն օգտագործելը սկսելուց հետո։ 

 

Արգելքները չեն օգնում հանրային առողջապահությանը, տնտեսությանն և տեխնոլոգիական առաջընթացին։ Արգելքները պարզապես խոչընդոտում են հայ ժողովրդի հնարամտությանն ու ստեղծագործականությանը։ Արգելքները սխալ ուղերձ են հղում համաշխարհային տեխնոլոգիական հանրությանը: Ո՞վ է հաղթում այս իրավիճակում՝ ոչ ոք։

 

Փոխարենը, կա ավելի լավ ուղի․ ծխողներին իրավունք տալ, որ ընտրեն՝ ինչպես հրաժարվել սիգարետից։ Նրանց համար հասանելի դարձնել օբյեկտիվ, գիտականորեն հիմնավորված և թափանցիկ տեղեկատվությունը։ Նրանց օգնել, որ անցում կատարեն ավելի լավ այլընտրանքի։

 

Մենք՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, ընտրում ենք ավելի լավ ուղին։ Ու մենք վստահ քայլով շարժվելու ենք դեպի առանց ծուխ ապագա ստեղծելու մեր տեսլականը։

 

#տարբերությունԿԱ