«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների։ Դե չասեմ, որ ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանն էլ իր համար հանգիստ տանը նստած էր։ Եվ այսպիսով բոլորին դրդելով անկարգությունների Նիկոլը և թիմակիցները անհայտացան՝ մենակ թողնելով իրենց իսկ կողմից ղեկավարվող մարդկանց։ Սա է պարզ ճշմարտությունը։
Իսկ դուք մտածու՞մ եք, որ այսօր հենց նույն պրոցեսն է տեղի ունենում։ Ի՞նչ է կատարվում. Ժաղովրդին սև և սպիտակի բաժանած Նիկոլը և իր թիմը, փոխանակ փորձ անեն համերաշխություն մցնել հասարակության մեջ, անում է ճիշտ հակառակը։ Այս ամենը միանշանակ տանում է դեպի քաղաքացիական լուրջ բախումներ։ Իսկ զավեշտը այն է, որ հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան, մեկը ընկերոջ տանը կթաքնվի, մյուսը երկրից կգնա։
Ողբերկությունից անցել է տաս տարուց ավել, իսկ դուք մնացել եք նույնը։ Հիշեք Աստծո դատաստանից դեռ ոչ մեկ չի կարողացել խուսափել, չեք կարողանալու նաև դուք...»: