ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ՞ որ մենք հիշողություն ունենք...
18.11.2015
Սերժ Սարգսյանի առանձնատան դարպասների մոտ սեփական տունը կորցրած մի քաղաքացի Սարգսյանին բողոքում էր դատարանների ապօրինություններից, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Սահմանադրությունը փոխում են, որ դատարանները գործեն:
Զայրացած քաղաքացին հակադարձեց՝ «Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ... այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»:
Հ. Գ. Իսկ ի՞նչ էին անում մինչև այդ դատարանները... Շուտով կներկայացնեմ...»: