Երկու օր է ճամփեքին էի, մի քիչ լրահոսից ետ եմ մնացել։ Արցախում էի։ Հիմա նայում եմ այստեղի անցուդարձը, տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր մարդկանց մեկնաբանությունները, բայց մտքումս անընդհատ Արցախում տեսածս ու լսածս է։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մենք ճիշտ ենք՝ այստեղի շոուները շատ հեռուն գնացող նպատակներ ունեն։ Բառացիորեն վաղվանից Արցախում նոր գործընթացներ են սկսվելու, որոնք հայկական երկրորդ պետությունը ներսից պայթեցնելու պոտենցիալ ունեն։ Ու այդ ամենում մեծ դեր ունեն ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այստեղ գործող ցանցեր և այլն։
Ավելին ասեմ՝ կասկածներ ունեմ, որ վարչապետ Փաշինյանը երկու օր առաջ Աշոտին տեսնելու համար չէր գնացել Արցախի Շահումյանի շրջան։ Աշոտը պողոսներին մատուցվող առիթն է միայն։ Ավելի կարևոր է այն հարցը, թե էլ ում հետ է հանդիպել վարչապետն այնտեղ։ Մի խոսքով, աչքներդ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վրա պահեք։
P.S. Այսօր «Ոսկանապատ» կենտրոնը քննարկում ունի Արցախի թեմայով։ Մանրամասները մեկնաբանությունում կտեղադրեմ, որ հետևեք։ Կարծում եմ՝ որոշ փակագծեր բացելու ժամանակն է արդեն։ Արցախում վիճակն օրհասական է ու դա արդեն չափազանց լուրջ է։