Այն, ինչ կատարվեց հունվարի 28-ին և շարունակվեց երեկ ՀՀ քաղաքական դաշտում, դուրս է բոլորիս պատկերացումներից։ Ակնհայտ է, որ դժվար է գտնել որևէ գնահատական կամ գտնել որևէ տրամաբանություն, թե ինչու բանակի հերթական տարեդարձի օրը տեղի ունեցավ այդ «մասկի-շոուն»։ Կարելի է արձանագրել, որ փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ կարելի է չխուսափել և փաստացի արձանագրել, որ օրվա իշխանությունները հատուկ ատելություն ունեն պետության հիմնասյուների նկատմամբ՝ եկեղեցի, բանակ, ընտանիք։ Նիկոլը ու նրա թիմակիցները, ովքեր հիմնականում չեն անցել պարտադիր զինվորական ծառություն (այս կամ այն պատճառներով), հատկապես ընդգծված քաղաքականություն են տանում այն մարդկանց նկատմանբ, ովքեր զգալի ներդրում ունեն բանակի ու զինվորականության նկատմամբ․ նրանք չեն սիրում կենդանի հերոսներին ու պատմություն կերտած գեներալներին: Համենայնդեպս, վերջին 20 ամիսների դեպքերի զարգացումները դա են վկայում։ Նախօրեին ականատես եղանք, թե ինչպես օրը ցերեկով տեղի ունեցավ մի ամբողջ քաղաքական ռեպրեսիվ հետապնդումների շղթա, որն ուներ բացառապես քաղաքական ենթատեքստ։ Կեսօրին հայտնի դարձավ, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության (6-րդ վարչություն) «Սև հովազներ» հատուկ ջոկատի տղաները, «ասֆալտին պառկեցնելուց» հետո, բերման են ենթարկել հասարակական-քաղաքական գործիչներ՝ ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանինին, «Ադեկվադ» միաբանության Նախագահ Արթուր Դանիելյանին, միաբանության անդամներ Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին, իսկ արդեն ուշ երեկոյան՝ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ, Atnifake կայքի խմբագիր Նարեկ Սամսոնյանին։Երեկ նաև ականատես եղանք քաղաքական ռեպրեսիվ հետապնդմանը, բերման ենթարկեցին Ռուբեն Հայրապետյանին, որն ուներ բացառապես քաղաքական ենթատեքստ: Կարող եմ փաստել, որ իշխանությունների ապօրինի գործողություններն իրավական ոչ մի հիմք չունեին և համապատասխան ժամանակահատվածը լրանալուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ արձակվեցին։ Զարմանալին այն էր, որ նրանք հիմնականում նույն հոդվածով էին բերման ենթարկվել՝ զենք-զինամթերք և թմրանյութեր պահելու կասկածանքով: Իսկ ամենազավեշտալին այն է, որ նման կասկածանքով բերման ենթարկածների մեքենաները չխուզարկվեցին անգամ․ տվյալ պարագայում գլխավորը հիշյալ անձանց օրը ցերեկով ձեռնաշղթաներով բերման ենթարկելն էր, ինչպես բնորոշ է հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնող հանցագործների դեպքում։ Տեղի ունեցածից կարելի է մի քանի եզրահանգումներ կատարել, որոնք համապատասխանում են այսօրվա քաղաքական օրակարգին։ Պետք է արձանագրենք, որ նման գործելաոճով Նիկոլը փորձում է ընդհանուր դաշտում իմիտացիա ստեղծել և ցույց տալ, թե ինքը բավական լուրջ է տրամադրված և պատրաստվում է կոշտ մեթոդաբանություն կիրառել, սակայն իրականում սա հերթական «աչքկապոցին» է։ Փաստացի այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ցույց տվեց, թե որքան պրիմիտիվ ու նաիվ են իշխանությունների պատկերացումները, ինչպես նաև ոստիկանության գործողությունները։ Առաջինի դեպքում պրիմիտիվությունը կայանում է նրանում, որ Նիկոլը, ըստ էության, ուժ է կիրառում՝ տեղեկատվական դաշտում իր դեմ բացահայտ գործող անձանց նկատմամբ, իսկ ոստիկանության գործողությունների նաիվությունը պայմանավորված էր նրանով, որ դժվար էր պատկերացնել, որ հունվարի 28-ին բերման ենթարկվածները կունենային զենք կամ օգտագործեին թմրանյութ. դա փայլուն գիտակցում էին նաև հենց իրենք՝ ոստիկանության աշխատակիցները, իսկ Ռուբեն Հայրապետյանի դեպքում պրիմիտիվ ու նաիվ եր, որ Հայրապետյանի զենքերը ապօրենի լինելու մեջ եր, նա ցույց տվեց լրատվականներին իր կողմից կրվող զենքերի թույլտվուցյունները: Տեղի ունեցածը, ըստ էության, քաղաքական պատվեր էր, ավելի կոնկրետ՝ այդ պատվերը փնթի կերպով իրականացնելու փորձ։Սրան զուգահեռ՝ կա նաև իրադարձությունների հակառակ կողմը․ վերջին օրերին տեղեկատվական դաշտը բավական խառն էր, և լուրջ իրադարձություններ էին տեղի ունեցել և ունենում մինջ օրս․ Հրայր Թովմասյանի ու Նիկոլի հեռակա դիսկուրսը գրիչի շուրջ, ինչպես նաև հունվարի 29-30-ին Ժնևում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները․ սրանք բոլորը ևս առիթ էին իշխանությունների համար՝ այս «դիմակահանդեսը» բեմադրելու համար։ Տեղի ունեցածի հետ կապված՝ փաստենք ևս մի կարևոր հանգամանք․ պետք է հստակ արձանագրենք, որ բերման ենթարկված տղաներից երկուսն ընդդիմադիր կայքերի գլխավոր խմբագիրներ էին, ասել է թե՝ այն, ինչին ականատես եղանք բոլորս հունվարի 28-ին, կարելի է դիտարկել նաև օրեր առաջ «դեմոկրատ» վարչապետի՝ ԶԼՄ-ների մասին հայտնի հայտարարության ֆոնին։ Կամ, այլ կերպ ասած՝ Նիկոլը փորձում է գրոհել մեդիադաշտը։
Հ.Գ. Ամեն անգամ, երբ փորձում ես գնահատել պետության կարևորության և մարդու կյանքում ունեցած դերը, պարզ է դառնում, որ պետության ու պետականության գլխավոր հիմնասյունը կայուն ու հզոր բանակի առկայությունն է, առանց որի հնարավոր չէ ունենալ ոչ տնտեսական առաջընթաց, ոչ ազգային ինքնագնահատական։