Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գրառմանը՝
«Վարչապետը ստատուս ա գրել, որ Քարվաճառում ՀԴՄ չեն տվել ու զանգել ա Արցախի պետնախարարին հաղորդում տվել, որ տուգանեն, աշխատողներին էլ անվանել զինվորի փայ գողացող։Բայց սա պատմության մի կողմն ա։ Մյուս կողմը էն ա, որ օբյեկտը Զաքարյան Արշակինն ա, որի բանակի համար արած ահռելի աշխատանքը բոլորս գիտենք էլի, նու համեմայն դեպս նրանք, ով բանակից գոնե մի քիչ տեղյակ ա։ Էդ օբյեկտում համ զինվորականները զեղչ ունեն, համ հասույթից բանակի ու բնակիչների համար ծրագրեր են արվում։
Բայց էդ էլ չի կարևորը։ Անսարք ապառատի խնդիրը լուծելուց հետո ՀԴՄ-ն կես ժամից տպել ու վայբեռով ուղարկել են վարչապետի տված համարով։ ՀԴՄ-ն էլ ցույց ա տվել Արշակը, բայց տուգանել են 75 հազարով։
Բայց սա էլ չի ամենակարևորը, այլ այն, թե ոնց ա Աշոտը հայտնվում Քարվաճառում, իրա զորամասից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա ամայի վայրում, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով ա։ Հեռավորությունը դիտմամբ չեմ ասում։ Բայց Արցախի աշխարագրությունը իմացողը կհասկանա»։