այաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համանախագահների հայտարարությունից հասկանում եմ հետևյալը.
- Շնորհավորում եմ ընդդիմադիր դաշտի բոլոր այն գործիչներին, կուսակցություններին և կազմակերպություններին, որոնք վերջին 1.5 տարվա մեջ հստակորեն հասկացրեցին ԵԱՀԿ համանախագահներին , որ մեզ համար անընդունելի է Արցախի հարցում զիջումների գնալը։ Սա պարզ է դառնում հաշվի առնելով համանախագահների գաղտնիության սկզբունքի պահպանման մասին հիշատակումից։ Փաստորեն ուզում են գաղտնի բանակցեն:
- ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առնվազն ազնիվ չէր երբ ասում էր, որ բանակցություններ տեղի չեն ունենում։
- Սեղանին ըստ ամենայնի կա դրված ինչ որ փասթաթուղթ, որի շուրջ և ընթանում են բանակցություններ։
- ՀՀ իշխանություններին տրվել է հնարավորություն չխոսել բանակցությունների ընթացքի և բովանդակության մասին հղում անելով Համանախագահների հայտարարության վրա։
Մնացածի մասին կխոսենք մոտ ապագայում»: