Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի շառ անողների համար հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Հիմա թող ոմանք փորձեն ապացուցել, որ ԱԺ նախագահ Միրզոյան Արարատը թմրամիջոց է օգտագործում:

Հակառակ դեպքում, ամենայն հավանականությամբ, դատարան ներկայացված հակընդդեմ հայցով ստիպված կլինեն սուտ մատնության համար պատասխանատվություն կրել օրենքի ողջ խստությամբ»: