Նիկոլը այսօրվա լայվի ժամանակ առաջին անգամ փորձեց արդարանալ և սկսեց պաշտպանվել:

Սրանով ի ցույց դրեց իր ինքնանպատակ պայքարը ՍԴ նախագահի դեմ:

Այլևս միակ փրկօղակը, որի վրա հենվում է, մնացել է իր պոպուլիստական և մանիպուլիացիոն տաղանդը: Փաստարկներից զուրկ, մերկապարանոց մեղադրանքներից բացի ոչինչ չկարողացավ ասել, թե ինչու է հետապնդում ՍԴ նախագահին: Բայց քանի որ չաչանակության վարպետ է, դիմեց հերթական մանիպուլիացիոն տրյուկին, իբր Հրայր Թովմասյանի մասին անհերքելի փաստերից տեղյակ են եղել երեք հոգի, որից երկուսն հիմա իր դեմ են, այսինքն՝ ժողովու´րդ, չհավատա´ք իրենց, ես մենա´կ եմ, կողքիս կանգնե´ք:

Խաբված ժողովրդին կրկին անգամ խաբելու և օգտագործելու հերթական հնարքին դիմեց, խոստանալով տնտեսական աննախադեպ աճ: Հանուն իշխանության, իր ձեռագրին հավատարիմ՝ կրկին հիմնվեց ժողովրդի միջև բաժանարար գծեր քաշելու, իրար դեմ թշնամացնելու իր փորձված զենքի վրա:

Գևորգ Գևորգյանի էջից: