Երեկվանից համացանցում քննարկվում է մի լուսանկար, որոշներն այն վերագրում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: ՀՅԴ-ական Մեսրոպ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ լուսանկարի պատմությանը՝ վերնագրելով մի ստոպ կադրի պատմություն. «Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն։
2018-ին Կառավարության անդամների երդման արարողության ժամանակ Արծվիկ Մինասյանը ,արտասանելով երդման տեքստը, իր կողմից հավելում է՝ առաջն Աստված և արարողակարգի համաձայն մոտենում է Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորանք ստանալու։ Մոտենալուն պես Արմեն Սարգսյանը 《Առաջն Աստված》 արտահայտությունը նկատի ունենալով, ասում է՝ լավն էր, իր հերթին Նիկոլ Փաշինյանը ՝ երևի երդման տեքստը փոխենք։ Փաշինյանի արտահայտությունից հետո Արծվիկ Մինասյանը թեքում է գլուխը՝ տեսախցիկներից ծիծաղը թաքցնելու, ու ինչ որ անառակի լակոտ ստոպ կադր է անում Մինասյանի գլուխը թեքելու պահը և սկսում է այդպես տարածել ՝ իբր Մինասյանը խոնարհվում է Փաշինյանին։
Այսօր այդ ստոպ կադրը սկսում են ակտիվ տարածել Հրայր Թովմասյանի հակառակորդները՝ իբր ստոպ կադրում Թովմասյանն է, որ խոնարհվում է Փաշինյանի առջև, Թովմասյանի պաշտպաններն էլ հակադարձում են, որ Թովմասյանը չէ՝ Մինասյանն է։
Այս ստոպ կադրն անողն ու երկրորդ անգամ Հրայր Թովմասյանի անունով տարածողը անկասկած անառակի լակոտ են։ Իսկ ովքեր գրում են, որ Թովմասյանը չէ՝ Մինասյանն է՝ կուլ են տվել խայծը ստոպ։ կադրը անող անառակի լակոտի»։
Այս գրառումով կիսվել է նաեւ Արծվիկ Մինասյանը՝ հորդորելով.«Մի տրվեք էժանագին և ստոր քարոզչական հնարքներին,իրար աչքերի ենք նայելու»։