Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է 

«Վաղը տեղի է ունենալու ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մամուլի ասուլիսը։Այդ կապակցությամբ որոշել եմ օգնել մեր լրագրողներին և իրենց ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի հարց, որոնք կարծում եմ պետք իրեն ուղղվեն։ Եվ այսպես.

 
 
  1. Ո՞ր պաշտոնյան է իրեն համոզել, որ Արդշինբանկի կողմից ներգրավված 300 միլիոն դոլարը կարելի է ներկայացնել որպես օտարերկրյա ներդրում։

    2. Ի վերջո Արթուր Վանեցյանը պլանավորու՞մ էր պետական հեղաշրջում թե ոչ:

     
     
     
     

    3. Արդյո՞ք իր ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակ թերթում տպագրվող նյութերը արտացոլում են իր կարծիքը, և արդյոք որոշ հոդվածներ հենց նա է գրում:

    4. Ինչու՞ չեն նշանակվում ԱԱԾ և Ոստիկանության պետետերը։

     
     

    5. Արդյո՞ք դուք անձնապես եք ղեկավարում ձեր ֆեյքերի ֆաբրիկաները, թե այդ գործը իրականացնում է այլ անձ։

    6. Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ձեր ֆրակցիայի պատգամավորների հնարավոր արտահոսքի դեմ։

     
     

    7. Արդյոք Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններից մեկը տրամադրել և տրամադրում է ձեզ աջակցություն թե գումարային և թե իր աշխատակիցների միջոցով սոցիալական ցանցերում ձեր պաշտպանության գործը կատարելով։ Եթե այո, արդյո՞ք իրենց բացատրել եք, որ դրա համար իրենք խստագույնս պատժվելու են։

     
    7
     
    STOPPED
     
     
     

Հ.Գ. Ընկերներ ջան դուք էլ կպեք այս նախաձեռնությանը, հարցեր գրեք»: