Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովի ամբիոնը վերածվել է ներքին վախերի և հույզերի արտահայտման պատուհանի։
Ամբիոնի մոտեցող յուրաքանչյուր անձ հիշում է իր կյանքում տեղի ունեցած և իր հոգեվիճակի վրա անջնջելի հետք թողած միջադեպ և բնազդային պայքար սկսում դրա դեմ։
Իսկ միգուցե հարկ է ընդունել «քուչի բեսեդկում լռվելու» առաջարկությունը, բայց պարտադիր առաջարկողի և իր թիմի գլխավորությամբ, և շարունակել ներքին վախերի բացահայտման ու սպառման անվերջանալի գործընթացը արդեն այնտեղ՝ ազատելով ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը անձնական էմոցիոնալ պոռթկումներից։
Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը, իսկ կարճամտության և սակավամտության հայտարարված մրցույթում գլխավոր մրցանակի հավակնորդների թիվը օրեցօր աճում է։
Շատ դժվար ընտրություն է լինելու…»: