Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուղիղ հինգ օր առաջ հանրագրով հիշեցրեցինք, որ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Edmon Marukyanը դեկտեմբերին ի շարս այլոց մի կեղծ թեզ է նետել լրատվական դաշտ՝ հայտարարելով, թե իբր Երեւանի քաղաքապետարանը «Կամազ չի նվեր ստացել, այլ փողն է վերցրել»՝ ակնարկելով դրանում իբր կոռուպցիոն ռիսկի առկայությունը:

Հրապարակեցինք քաղաքապետ Մարությանի հորդորը՝ ուղղված Է. Մարուքյանին՝ հերքել ակնհայտ կեղծիքը, կամ փորձել փաստեր ներկայացնել: Մինչ օրս, սակայն, որեւէ արձագանք ԼՀԿ ղեկավարից չկա:

Այնուհանդերձ, հուսով ենք, որ Էդմոն Մարուքյանը, որպես պատասխանատու քաղաքական գործիչ, հարգանք կդրսեւորի իր լսարանի հանդեպ եւ պարզաբանում կներկայացնի իր վերոնշյալ արտահայտության վերաբերյալ՝ հերքելով կամ հաստատող փաստեր ներկայացնելով:

Նոււյնը, ի դեպ, վերաբերում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը, ըստ էության հետեւելով իր քաղաքական ղեկավարի օրինակին, եթերում կրկնել էր նույն կեղծ թեզը (մանրամասները՝ մեկնաբանությունում)»: