«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր իշխանությունների ներկայացուցիչները, պատգամավորները, Փաշինյանի բարեկամները իրենց հրապարակային ելույթներն ու թեզերը նախօրոք համաձայնեցնո՞ւմ են ինչ-որ կենտրոնի հետ:
Կամ Հայաստանի իշխանության ներսում առհասարակ քաղաքականության կոորդինացում գոյություն ունի՞:
Ինչ ուզում խոսում են, առանց մտածելու, հականալու, գիտակցելու:
Իրենք դեռ չեն հասկացել, որ այլևս փողոցային ակտիվիստներ չեն, պատվերով խոսացող ու բողոքող «քաղհասարակություն» չեն, այլ իշխանություն են, և անձնական ու քաղաքական պատասխանատվություն են կրում Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության համար:
Հասարակությունն անհանգիստ է, ներքաղաքական վիճակը լարված է, տարածաշրջանը եռում է, ամեն րոպե կարող է պայթել:
Իսկ իրենք թիթեռ են նկարում…
Հայաստանում հաստատված է աննապադեպ անլուրջ, անիմաստ ու դատարկ իշխանություն»: