Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր հայտարարել է, որ գազի գինը կարող է թանկանալ 30 ԱՄՆ դոլլարով:

Ներկայումս ՀՀ սահմանին 1000 խմ–ի համար սահմանված է 165 դոլլար:

Գազի գնի թանկացումն իր մեջ պարունակում է և՛ տնտեսական և՛ քաղաքական բաղադրիչ:

Հարցի լուծման վերջնական արդյունքը քաղաքական առումով կլինի յուրօրինակ ցուցիչ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և տեսանելի ապագայում զարգացման դինամիկայի առումով, որից պարզ կդառնա, թե հայ-ռուսական քաղաքական իսթեբլիշմենտը որքան փոխադարձ ըմբռնում ունեն միմյանց նկատմամբ, իսկ տնտեսական առումով՝ ակնհայտ է, որ այն բոլոր դեպքերում բերելու է սոցիալական դժգոհության ալիքի, քանի որ շղթայական ռեակցիայով թանկանալու են նաև այլ ապրանքներ

Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն շատ կարևոր նշանակություն, և Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն առավել ճկուն մեխանիզմներ՝ գազի գնի հնարավոր թանկացման բացասական հետևանքները չեզոքացնելու կամ կոմպենսացնելու համար: