Պատմաբան, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Սարսափելի և զզվելի է...Անամոթներ...

Այսօր ամբողջ լրատավադաշտը ողողված է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրով...Շատ ԶԼՄ-ների նկարահանող խմբերը ուղիղ հեռարձակում են կազմակերպել այն շենքի մոտից, որի բնակարաններից մեկում էլ հայտնաբերվել է Կուտոյանի դին...
Սարսափելին և զզվելին այն է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ մեծ թվով օգտատերեր "ժպտավուն" և "սրտիկային" սմայլիկներ են դնում այդ նյութերի տակ՝ իրենց վերաբերմունքն այպես արտահայտելով երիտասարդի մահվան կապակցությամբ...
Ա՛յ անամոթներ, այ՛ տականքներ դուք ընդհանրապես ամոթ, նամուս ունե՞ք...Մահացածը երիտասարդ է...Ինչպե՞ս կարելի է ուրախանալ կամ հրճվել, երբ մարդու մահվան լուր ես իմանում...Հատկապես, երբ մահացածը երիտասարդ է...
Մեր հասարակությունը հիվանդ է...Հիվանդ է՝ չարությամբ, նախանձով և միմյանց ատելությամբ, որի հետևանքները կործանարար են լինելու...

Հ.Գ.Լինել ընդդիմադիր կամ չընդունել նախորդ իշխանություններին՝ չի նշանակում ուրախանալ վերջիններիս ողբերգություններով և մահվան դեպքերով...
Ամեն ինչ բումերանգով հետ է գալու...Երբեք չմոռանաք...»