Դերասան, հումորիստ Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, այս նամակով ակնկալում եմ ձեր քաղաքացիական բարձր գիտակցությունը, քանի որ հունվարի 3-ին տեղի ունեցած դեպքը միայն ինձ չի վերաբերվում, այլ մեզ բոլորիս: Խուլիգանը՝ ով պետք է պատասխանատվության ենթարկվի, կոպիտ ձևով խախտել է հասարակական կարգը՝ իր ծայրահեղ լկտի, խուլիգանական և բոլորի համար վտանգավոր պահվածքով։ Այդպիսի դեպքեր դուք հավանաբար շատ եք հանդիպում կամ հանդիպել ձեր կյանքում։ Սա նախադեպ է, որ պետք է խստագույնս մերժվի հասարակության կողմից, որպեսզի մեր խաղաղ կյանքը ապագայում վտանգված չլինի։ Ինձ ներգրավել են որպես տուժող և Իրավունքներիս պաշտպանությունը այդ քրեական գործով վստահել եմ «AM» իրավաբանական ընկերության պրոֆեսիոնալներին, մասնավորապես՝ փաստաբան Դավիթ Հունանյանի թիմին: Վստահ եմ, որ խուլիգանը պատժվելու է։
Հ.գ Պետք է արդարադատությունը տոնի իր հաղթանակը, որ բոլորս հասկանանք, որ պաշտպանված ենք ոստիկանության և արդարադատության կողմից»։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Երևանում ծեծի էր ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը:

 

Վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, ով ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արմեն Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում Հ. Ազոյանը կատարվածի մասին բացատրություն է տվել և հայտնել, որ ինքն աշխատում է «Ոսկեվազ Վայն Թայմ» ՍՊԸ տնօրեն:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են են նախապատրաստվում:

 
7
 
STOPPED
 
 
 
 
 

Հետաքննիչ Ա. Սուքիասյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 
 
Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Ղարիբյանին հայտնաբերելու ուղղությամբ: