Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ծննդատան անհրաժետշությունը ոչ թե ծննդատան տարեկան ծնելիության քանակով պիտի կարգավորվի այլ քաղաքաշինական նորմով՝ բնակավայրից մոտակա ծննդատան մաքսիմալ հեռավորությամբ: Քաղաքշինական նորմը պիտի հիմնված լինի գիտահետազոտական ուսումնասիրությունների վրա, որտեղ առողջապահության փորձագետը պիտի առաջարկի այն մաքսիմալ ժամանակը, որ անհրաժեշտ է հղի կնոջը իր տանից հիվանդանոց հասցնելու համար (հաշվարկվում է ժամանակի պատճառով առաջացած ծնելիության խնդիրների դիտարկման վիճակագրության արդյունքում), պիտի հաշվի առնվի ձմռանը լեռնային ճանապարհների դժվար անցանելությունը և դրա հիման վրա հաշվարկվի և հստակ գոտևորում և հեռավորության նորմ սահմանվի կմ-ով:
Հայաստանի ամենահեռավոր բնակավայրի բնակիչը նույն հնարավորությունը պիտի ունենա ինչ մյուսները»: