Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Կեղծարար մի պաշտոնյա ՀՔԾ իր բացատրությունում պնդումս որակել է «ոչ ադեկվատության ժանրից»: Ես դա շատ բնական եմ համարում երկու պարզ պատճառով:
Առաջին պատճառն այն է, որ իշխանություններին ապօրինությունների մեջ մեղադրողները մեր օրերում համարվում են ոչ ադեկվատ, քանի որ հանդգնում են կասկածի տակ առնել իշխանությունների անքննելի գործերը:
Երկրորդ պատճառը, որ ես այդ ձևակերպումը (որն իդեպ երբևէ նրանցից որևէ մեկի նկատմամբ չեմ օգտագործել) բնական եմ համարում այն է, որ նա «արխային» է, որ իրեն «պահելու» են հասանելիք պատժից, դրա համար իրեն թույլ է տալիս այդպես արտահայտվել:
Ուզում եմ ասել, որ վաղվա օրը գալու հատկություն ունի: Օրեր կան, որ դարից էլ երկար են տևում, բայց նրանք անցնում են: Գալիս է վաղվա օրը...»