Սիրամարգը իր գեղեցկությունն ամենքին ցուցադրելով ՝ գովեստ էր ստանում և նա մտածեց թագավոր դառնալ: Իմաստուններից ոմանք խրատեցին՝ չխաբվել, ասելով, թե ազգով պետք է թագավոր լինել: Բայց սիրամարգը չէր ուզում լսել նրանց և ցանկանում էր անպատճառ հասնել իր նպատակին: Թռչունների թագավորը լսելով այդ մասին, եկավ ու կոտորեց նրա ձագերին և ազգատոհմը: Շատերն էլ թևերն ու փետուրները դուրս քաշելով ՝ մերկացրին նրան: Այսպիսով սիրամարգը ոչ միայն թագավոր չդարձավ, այլև զրկվեց իր գեղեցկությունից: Այսպիսով ահա, նրանք, ովքեր հրապուրվելով ցանկանում են հասնել անկարելիի, ոչ միայն ձեռք չեն բերում այն, այլև կորցնում են իրենց ունեցածը: