ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի ներքաշվելու հակաիրանական ու հակաամերիկյան գործընթացներում:
Նման գործընթացներում ներքաշվելը հաճախ այնքան էլ մեզանից կախում չունի, հատկապես եթե երկրի արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ թե չեզոքության, այլ պասիվության վրա:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դադարեցրել է վիզա տրամադրել իրանցիներին: Իհարկե ինչպես պարզվում է դեսպանության տարածած հայտարարությունից ծառայության դադարեցումը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ եթե Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացման պատճառով դա երկարաձգվի, դրանից տնտեսապես տուժելու է Հայաստանը, քանի որ վերջին տարիներին խոշոր թվով իրանցիներ Հայաստան էին այցելում Երևանում գտնվող ԱՄՆ դեսպանատան ծառայություններից օգտվելու նպատակով:
Այլ խոսքով Հայաստանն անկախ իր կամքից ներքաշվում է հակաիրանական գործընթացների մեջ և սա դեռ սկիզբն է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկ ունեցած ելույթից գրեթե պարզ դարձավ, որ երկու կողմերի միջև ռազմական ընդհարման փուլն առայժմ կարելի է ավարտված համարել: Դոնալդ Թրամփը նաև հայտարարեց, որ ավելի է խստացնելու Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները:
Սա հենց այն ոլորտն է, որտեղ Հայաստանը ներքաշվել է վաղուց: Միայն վերջին 1,5 տարվա ընթացքում Հայաստանում գործող միակ իրանական բանկի մասնաճյուղը ներառվել է պատժամիջոցների ցուցակում: Պատժամիջոցների պատճառով դադարեցվել են Թեհրան-Երևան ուղղությամբ իրանական «Մահան» ավիաընկերության թռիչքները: Հայկական բանկերի կողմից ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ստեղծվում իրանցի քաղաքացիների համար ու արդեն իսկ կարելի է գուշակել, որ պատժամիջոցների առավել խստացման դեպքում այդ ոլորտում նոր բարդություններ են առաջանալու:
Իրավիճակն առավել սրվելու է նաև այն պատճառով, որ վերջին օրերի իրադարձությունների ֆոնին Իրանը չեղյալ է հայտարարել միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր բոլոր պարտավորություններն ու սահմանափակությունները, իսկ եվրոպական որոշ ազդեցիկ երկրներ ու ՆԱՏՕ-ն պաշտպանել են Իրանի դեմ ուղղված Թրամփի քայլերը, ինչը ենթադրում է նաև ԵՄ-Իրան հարաբերությունների հնարավոր սրացում:
Հայաստանը վաղուց ներքաշված է հակաիրանական գործընթացներում
11:15 - 9.Հունվար.2020
Առաջարկում ենք նաև
13/07/21 12:50
Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական կառավարումը կործանած փաշինյանն ու նրա թիմն անցել են ցեղախմբային վրեժխնդրության վարքագծին
03/11/16 14:27
Հայաստանը վաղուց պետք է լիներ տեխնոլոգիապես զարգացած երկիր, որտեղ չէր լինի սննդի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման խնդիր
15/06/16 15:53
Տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը նույնքան փակուղային վիճակում է, որքան ֆինանսատնտեսական ասպարեզում է
30/05/14 09:25
Վաղուց անցել է ժամանակը, որ Հայաստանը և Արցախը միանան
24/10/24 07:35
Հայաստանը՝ երկու կրակի արանքում. «Փաստ»
18/10/24 16:24
Կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ. Բայրամով
17/10/24 12:15
Ալիևի օգնականը հայտարարել է՝ Հայաստանը պետք է հետաքննի Գանձակի հրթիռակոծությունները. Հաջիև
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան