Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ադրբեջանական կայքերն ապատեղեկատվություն էին տարածել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ, իսկ արդեն այսօր լուրը թարգմանվել է պարսկերեն և ատրպատականյան թյուրքերեն ու ակտիվորեն տարածվում է իրանական տիրույթում և սոցցանցային հարթակներում։
Հ. Գ. Հուսանք՝ ինստիտուտները ֆիքսել են ու ակտիվորեն աշխատում են նաև թշնամական քարոզչության չեզոքացման ուղղությամբ»: