Նիկոլ Փաշինյանն, իրոք, սուտ չէր խոսում, երբ ասում էր, թե կախարդական փայտիկ ունի: Էդ փայտիկի անունն է «քաղաքական տհասների համախումբ»: Ու բացառապես էդ կախարդական փայտիկի շնորհիվ է, որ կարողացել է տարիների ընթացքում էսքան «քաղաքական տհաս» գտնել ու իր շուրջն հավաքել:
Ահա դրանցից մեկը' Վահագն Հովակիմյան, ԱԺ պատգամավոր է, միջին վիճակագրական «քայլած»: Մի ալարեք, լսեք նրա հարցազրույցը Մհեր Արշակյանին: Հիմարության մասին կլասիկ ինքնախոստովանություն է:
Մարդը չի հասկանում, թե ինչ է խոսում: Մհերն էլ կողքից օգնում է, էս երևույթը էլի չի հասկանում:
Կենսագրություն չունեցող, այս «քաղաքական տհասը» ասում է, թե Հրայր Թովմասյանն իր անցած ճանապարհով իր խոսքը զրկել է արժեքից, իսկ իրեն համարում է լիարժեք լեգիտիմություն ունեցող:
Լու՞րջ ես ասում: Դե երդվի: Հրայրին որ փողոցում տեսնես, անպայման մոտեցիր ձեռով բարևիր, ասում են ձեռքով ինտելեկտի փշրանքներ կարող են անցնել, մի բան էլ միգուցե քեզ կհասնի:
Էս երիտասարդները դեռ որքա՜ն են անիծելու էն սհաթը, երբ հայտնվեցին Նիկոլի «քաղաքական տհասների» հավաքագրման ռադարում: Էս էն դեպքն է, երբ փիլիսոփայությունը պատասխան չունի, թե ոնց վարվել էս տեսակի հետ' ներե՞լ, չնկատե՞լ, թե' պատժել ու ստիպել կրթվել ու մարդ դառնալ:
Հ.Գ. Եվ թող ինձ 3.5 միլիոնով լռեցնելու հաջորդ փորձն անողը լինի «միլիոնատեր» Վահագն Հովակիմյանը: