Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Վարչապետը իր ուղերձում խոսում է տնտեսական աճի մասին ու գործարար համայնքի ներկայացուցիչներին ասում է, թե բա սա ձեր վաստակն է:
Գիտություն, գիտնական, կրթություն, ուսուցիչ, բժիշկ-բժշկություն, չենք լսել չէ՞, որտեղից… ու դրա համար զարմանալի չէ, որ տնտեսական աճի համար շնորհակալանքի են արժանանում միայն գործարարները, քանի որ գիտելիքահենք տնտեսություն ասածը այս կառավարության համար ուղղակի սիրուն բառեր են, իսկ դրա գիտակցումն ու ընկալումները' նաև նմանատիպ արտահայտած մտքերի ժամանակ երևում է, որ չկա՛ն:
Եթե գործարար համայնքին մեկ բան կա շնորհակալ լինելու, դա այն է, որ ստվերից շրջանառության որոշակի մաս դուրս է հանել: Բայց նույնիսկ այս դեպքում շնորհակալությունը չպետք է նրանց ուղղված լինի, այլ ժողովրդին, ու եթե չլիներ այն ինչ եղավ 2018-ի գարնանը, այս գործարար համայնքը չէր էլ փորձելու թաքցրածի թեկուզ մի փոքր մասը երևան հանել:
Եվ վերջապես, քանի որ գործարար համայնքի խոշոր խաղացողները և կազմը նույնն է ինչ նախկինում (կազմի վերափոխումը կարճ հատվածում իրատեսական չէ), իսկ սրանք գիտենք, որ կորզող տնտեսական համակարգի մասն ու կրողն են, ապա կարող ենք արձանագրել, որ տնտեսությունը շարունակում է լինել կորզող բնույթի և ոչ ներառական, իսկ այս աճերը բարեկեցություն են ավելացնում բացարձակապես այս կորզող համակարգի ներկայացուցիչներին:
Լավ օր բոլորիդ: