Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխաների վաճառքի գործով չորս մեղադրյալներին հերթով բաց թողեցին, որին՝ գրավի դիմաց, որին՝ իբր առողջական վիճակի պատճառով: Զգացողություն ունեմ, թե այդ երեխաներին երկրորդ անգամ են վաճառում: Տպավորություն ունեմ նաև, որ մեր դատական համակարգը ամուլ է: Ամենևին չեմ կարծում, թե դատարանը պետք է հաշվի չառնի մեղադրյալի առողջական վիճակը, բայց երբ մեկը կարող է վիրահատությունից հետո վերադառանալ բանտ, քանի որ բանտում ապահովվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, ապա մեկ ուրիշն էլ կարող է հանգիստ նստել այնտեղ՝ թեկուզ բարձր շաքարով կամ էլ սրտի անբավարարությամբ: Ի դեպ, միայն Ռազմիկն է մեջներից հիվանդը, մյուսները, կարծես, բողկի պես առողջ են: |