Վարդան Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը չկալանավորվեց»։ Այս լուրը վրդովմունք է առաջացրել։ Կարծում եմ, իզուր։ 
Եթե դատարանը համոզված է, որ հանցանքի մեջ մեղադրվող անձը չի խոչընդոտի նախաքննությանը, դրսում գտնվելով չի խանգարի հանցագործության բացահայտմանը, չի հեռանա ու չի թաքնվի քննությունից, ապա նրա նկատմամբ կարող է (եւ պետք է) կալանավորման փոխարեն ավելի մեղմ խափանման միջոց կիրառվել։ 
Եթե նախաքննական մարմինը, ունենալով իր ձեռքի տակ եւ ժամանակ, եւ բոլոր հնարավոր ու թույլատրելի միջոցները, չի կարողացել դատարանին ներկայացնել կալանավորման համար անհրաժեշտ փաստարկներ, ապա կալանավորումը որպես խափանման միջոց կարող է եւ չկիրառվել։ 
Եթե նախաքննությունը նոր փաստեր ձեռք կբերի այն մասին, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալը խոչընդոտ է նախաքննությանը․ ապա խափանման միջոցը կխստացվի։ 
Եթե կան դժգոհություններ, ապա միայն նախաքննական մարմնից, որոնք այս վերջին տարվա ընթացքում հաճախ են ի ցույց դրել իրենց ապաշնորհ լինելը եւ/կամ իրենց արգելակ լինելը։ Անգամ մարտի 1-ի սպանությունների գործով։
Ապագա դատավճիռը, եթե ազատազրկման տեսքով պատժաչափ կնախատեսի՝ մարդուն կկալանավորեն։ Պետք է սովորել մինչեւ դատավճռի հրապարակումը մարդկանց հանցագործ չհռչակել։ Պետք է սովորել մեր պատկերացրած «հանցագործին», հատկապես՝ մեր չսիրած «հանցագործին» մինչեւ նրա նկատմամբ հրապարակված մեղադրող դատավճիռը, բանտում չտեսնել։ 
Կրկնվեմ, եթե նախաքննությանը չի խոչընդոտելու»։