Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, սրանք տեսլական էլ ունեն՝ իրենց երազանքների Հայաստանը։ Հայաստանի իրենց տեսլականը հաստատ հայ ժողովրդի տեսլականը չէ։ Բայց պետք է նաև գիտակցել, որ, ըստ ամենայնի, այս թրաշամանուկների հայտնվելն իրենց թավշապետի գլխավորությամբ նախապես ծրագրված է եղել։ Սրանց ներմուծել են մասսայական ոչնչացման զենքի էֆեկտ՝ մասսաների մեջ ազատագրման հույսեր արթնացնելու, ապա հուսալքելու, այդու՝ դեգրադացիան առավել խորացնելու, և ինքնիշխանության մասին մտքերից առժամանակ հեռու պահելն ապահովելու նպատակով։ Էս մալալետկեքին էսօր պաշտող ամբոխը վաղն ավելի դաժան դատաստանի է ենթարկելու, քան նախորդներին»։