Շտապ:

Հայկանուշ Փահլվանյանը բնակվում է Քանաքեռ Զեյթունի Ազատության 21ա շենքի մի խորշում, որը չունի սանհանգույց, ջուր, էլ. էներգիա և որևէ հարմարություն, տունն էլ ջեռուցվում է գազի բալոնով:

Նրան ճանաչողներից մեկը բարձրաձայնել է խնդիրը և սոցապ նախարարությունը խոստացել է տեղափոխել Նորքի տուն- ինտերնատ, բայց դրա համար բժշկական կարգ է անհրաժեշտ: Կնոջն աջակցողներից Տաթև Խանջյանը գրում է. «Տեղի պոլիկլինիկան տրամադրել է պետ. պատվեր ուղեգիր և Արաբկիրի փարոսի սոց.աշխատողի ուղեկցությամբ տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բ/կ ի ռեանիմացիոն բաժանմունք, այնուհետեւ հիվանդանոցը առանց որևէ մեկին տեղյակ պահելու՝ ռեանիմաացիայից (կատետրը վրան) չքայլող կնոջը նորից բերել թողել են իր սառը,մութ խորշում , բախտի քմահաճույքին։ Հարեւաններն էլ նրան գտել են գետնին ընկած»։

Նրան ճանաչողները խնդրում են առողջապահության նախարարությանն արագ արձագանքել, որպեսզի համապատասխան մարմինները ստուգեն և արագացված կերպով շատ կարճ ժամկետում տրամադրեն իրեն հասանելի առողջապահական կարգը, և սոց նախարարությունը հնարավորություն ունենա տեղավորել խնամքի տներից մեկում՝ քանի դեռ ամանորյա արձակուրդները չեն սկսվել: 041 524 210

Զարու Դիլանյանի ֆեյսբուքյան էջից: