Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ «Մարիամը ռեժիմով լաց է լինում» լալահառաչ տեքստեր են տարածում ցանցում, մի բան պատմեմ:
Ուրեմն, վերջերս Գյումրու տեխնոպարկում High-Tech կոնֆերանս էր, որին մասնակցում էին IT ոլորտի առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, ոլորտի պրոֆեսիոնալներ ու էդ կոնֆերանսի պանելային քննարկումներից մեկի սպիքեռը տոտալիզատորներից մեկի աշխատակից Մարիամ Փաշինյանն էր (մոտիկների համար՝ թագավորի աղջիկ):
Ու երբ Մարիամ Փաշինյանը ոլորտի առաջատար մասնագետի դեմքով սկսեց ակնհայտ հիմարություններ դուրս տալ IT-ի ու կրթական ոլորտի զարգացման մասին, ոլորտի իրական մասնագետների մի մասը, մեղմ ասած, չտիրապետելով իրանց, տարբեր պատրվակներով դուրս եկան, մյուս մասն էլ ամոթին զոհ գնալով նստեց ու շարունակեց լսել թագավորի աղջկա փառապանծ մտքերը:
Մարիամի ծնողները էսօր իրանց էլիտար կայֆերի մեղքը օրենքի ու ՊՊԾ-ի վրա բարդելու փոխարեն մեծ օգուտ տված կլինեն իրանց երեխային, եթե բացատրեն, որ ինքը դեռ լիքը փորձի ու գիտելիքի պակաս ունի, որ IT ոլորտի պապաների մոտ պանելի բանախոս լինի: Ինքը կարա գա նստի, լսի, հարցեր տա ու սովորի, բայց ոչ ավելին:
Էդ ռեյծինգի հետևից վազելու ընթացքում խնայեք ձեր երեխեքին, իրանք ձեր պաշտոնանկություններից հետո շարունակելու են ապրել էս երկրում, եթե տեղ թողնեք իհարկե...»։