Աննա Հակոբյանն իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, իմ նախորդ գրառմանը արձագանքելիս, խնդրում եմ հաշվի առեք, որ այն չէր լինի, եթե Մհեր Արշակյանը նման հոդված չգրեր:
Լրագրողի պարտքն է ամեն ինչին քննադատական հայացքով նայելը, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, ում՝ ոչ:
Մհերը կեղծիք չի գրել, սուտ չի տարածել, ոչինչ չի հորինել: Փաստը վերլուծել է այնպես, ինչպես ինքն է տեսել՝ հիմքում դնելով քննադատական հայացք:
Եւ «ստիպել է», որպեսզի ես գրեմ այն, ինչ գրել եմ։ Հիմա՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Իմ կարծիքով՝ լավ է։
Հ. Գ. Ի դեպ՝ իմ գրառումը կիսելիս պետք է այն copy past անել, հակառակ դեպքում տարածվում է միայն Մհերի հոդվածը»: