Ցանկացած ներդրման դեպքում, անշուշտ, պետք է առաջին հերթին հաշվի առնվի պետական ու ազգային շահը, որքան էլ գումարը մեծ լինի: Նման պարագայում պետության դերն է նաև կանխել այսպես կոչված «վնասակար փողերի» մուտքը:
ԲԱՅՑ!!!
ա) դա որևէ կերպ իրավունք չի տալիս, ավելին, նույն պետական շահից ելնելով, նպատակահարմար չէ ծաղրել օտարեկրյա ներդրողին:
բ) ոչ մի կերպ չի ֆիքսում և չի նշանակում, որ տեղացի գործարարը, թեկուզ հիսուն տոկոսով «փայ մտնելով» չպետք է փորձի երկիր ներդրում բերել:
Կառավարության այսօրվա նիստին վարչապետն, արաբ շեյխերին Հրապարակի տոնածառի տեղն առաջարկելով, պետական վերաբերմունք է ցույց տալիս օտարերկյա ներդրողին՝ դրանով չվնասելով ո՛չ արաբ գործարարներին, ո՛չ էլ փայ մտնել ցանկացողին:
Փոխարենը նույնը չես ասի պետության մասին:
#ոտքըոտքինգցած
#կառավարությունումինչպեստանը