Հանրային Խորհրդի նախագահ է նշանակվել մի մարդ, ով պատեհ անպատեհ միշտ քննադատել է ընդդիմությանը, ով անցյալ ամիս ՀԽ-ում նկատողություն էր ստացել, լրագրողին «պոռնկախումբ» անվանելու համար, լրատվամիջոցի ներկայացուցիչ աղջիկներին «սաունա հրավիրելու» համար, մարդ, ով իրեն իրավունք էր տվել որոշելու, թե՞ որն է ԶԼՄ, որը «սաունա տանելու» աղջիկներ, մարդ, ով քաղաքականապես չեզոք՝ ապաակտիվ չէ։
Իսկ հաղթանակ տարած Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը ազատվեց Հանրային Խորհրդի նախագահի պաշտոնից, քանի-որ ըստ Նիկոլ Փաշինյանի Հանրային Խորհրդի նախագահը պետք էր լիներ քաղաքականապես չեզոք անձ։ Այդպես ասած՝ ՀԽ Նախագահին հեռացրեցին, ասելով քաղաքականցվել է՝ «ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում»։
Հ.Գ.
Սիրելի իմ հայ ժողովուրդ, Ստյոպա Սաֆարյանը այլեւս «անկախ վերլուծաբան» չէ, այլ Նիկոլ Փաշինյանի PR թիմի Նախագահը։ Եւ իր ակտիվ փիառչիկության համար պետբյուժեից աշխատավարձ կտան, օրինականացրին Ստյոպիկին տրվող գումարը։