Վլադիմիր Կարապետյան. «Մարիամ Փաշինյանի համար գնված նոր ավտոմեքենան ձեռք է բերվել անվտանգության ապահովման նպատակով»:

Հակոբ Կարապետյան. «Տոնական օրերին Երևանում անցկացվող միջոցառումների համար նախատեսված գումարը ոչ միայն և ոչ այնքան ծախս է, որքան ներդրում»:

Նիկոլ Փաշինյան. «Վարչապետի ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եվ որպեսզի այն չվերածվի մետաղի ջարդոնի, այն պետք է թռիչքներ կատարի»։

Վլադիմիր Կարապետյան. «ԱՄՆ այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի... Առանց հատուկ թռիչքի կազմակերպման վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել:

Էդուարդ Աղաջանյան. «Գործող ինքնաթիռը բավականին հին է եւ որոշ ստանդարտներին չհամապատասխանող: Նոր տեխնոլոգիաների առկայության պարագայում վառելիքի, ընթացիկ ծախսերի տեսանկյունից ավելի նպատակահարմար կարող է լինել նոր ինքնաթիռի ձեռքբերումը»:

Աննա Հակոբյան. «Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն գործուղումների ժամանակ, դա պետբյուջեի հաշվին չի լինում։ Նախորդները չէին անում, չգիտեմ՝ ինչու չէին անում»:

Նիկոլ Փաշինյան. «Ծառայողական առանձնատանը ոչ մի կապիտալ շինարարություն չի արվել: Փոխվել են միայն պատերի գույնը, փոխվել են մանր-մունր ջահեր: Նորոգման անհրաժեշտությունը պայմանավորված էր պատին գոյացած ճաքով ու նկուղում եղած վթարով:

Էդուարդ Աղաջանյան. «Մեքենան, որ սպասարկոււմ էր վարչապետին, շատ հին եւ շարքից դուրս եկած մեքենա էր, որ 5 եւ ավելի տարի առաջ պետք է ուղղակի դուրս գրվեր։ Դա լուրջ, նաեւ անվտանգության խնդիրներ առաջացնող ավտոմեքենա էր»:

Նիկոլ Փաշինյան. «Ընդհանուր առմամբ, պարգևավճարները և աշխատավարձերը վճարվում են պետբյուջեի այն միջոցներից, որը նախատեսված է հենց պարգևավճարների և աշխատավարձերի համար: Մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են»:

Նիկոլ Փաշինյան. «Պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ: Եթե նախարարների աշխատավարձի կրկնապատկումը գաղտնի գրիֆով է գնացել, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի պահելու նպատակով է արվել»:

Սիրում են բոլորիդ։