Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը վերադարձված Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսին Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ հայտարարում է, թե աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ են եղել , բայց չեն մասնակցել ու դեռ պարզ չէ հյուրանոցի ապագան։ Երկրում ստեղծված անորոշությունից ու անստահությունից ելնելով՝ ներդրողները չեն ցանկանում գնել պատրաստի բիզնես՝ չիմանալով թե ինչ կլինի իրենց սեփականության հետ ապագայում։ Հայաստանում երբեք էլ բիզնեսը պաշտպանված չի եղել, բայց երբեք էլ այսքան անորոշ իրավիճակ չի եղել, ինչպես այսօր է։ Այո, նախկինում եղել են խաղի կանոններ, քիչ թե շատ կանխատեսելիություն և բիզնեսմենները պայմանավորվելով թե ոնց կարողացել են մոնոպոլացված երկրում բիզնես անել, հիմա չկան ոչ կանոններ, ոչ կանխատեսելիություն՝ կան միայն ազատ մրցակցության մասին խոսքից գործ չդարձող հայտարարություններ։ Նիկոլի՝ հինը կիսաքանդելու և նորը չկառուցելու քաղաքականությունը, անվերջանալի տնտեսական և քաղաքական ցնցումները , ռեպրեսիաները և իննսունականներից եկող անծրագիր և ոչ ռազմավարական կառավարումը շարունակելու է երկիրը տանել կործանման։ Ատելության և անհանդուրժողականության, շարունակվող տնտեսական և քաղաքական մոնոպոլիաների պարագայում ներդրումներին սպասելը նույնն է, ինչ ավտոբուսի կանգառում սպասել ինքնաթիռի։