«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Սիրելի՛ ընկերներ, այսօր ստացա հինգերորդ նամակը, որում դպրոցներից մեկի աշակերտների ծնողները ֆինանսական աջակցություն են ուզում, որ ճաշարանը վերանորոգեն։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը շինանյութ է տվել դպրոցներին՝ հույսով, որ ծնողներն իրենց ուժերով (նաև՝ ֆիզիկական) վերանորոգեն ճաշարանը։
Հիմա հերթով մեր մարզի բոլոր դպրոցների ծնողները ինձնից գումար են ուզում։
Սիրելի՛ ժողովուրդ, եթե ես կամ այլ պաշտոնյա սկսի նախկինի պես էդ պահանջված գումարները տալ, վստահ եղեք, որ հետո կաշառքի, հովանավորության, ապօրինի հարստացման միջոցով հենց ձեզնից կամ ձեր նմաններից էդ գումարը հետ է տանելու։
Ուրեմն հագնում եք ձեր հին շորերը ու ուղիղ դեպի դպրոց՝ ճաշարանը ձեր ուժերով վերանորոգելու։
Վստահ եղեք, կարո՛ղ եք»,-գրել է Վարազդատ Կարապետյանը։