Հայտնի խոսք կա, ըստ որի՝ ամենաշատը ստում են ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ ու որսից հետո։
Այդ խոսքը լրացման կարիք ունի։ Ստում են մինչհեղափոխական, հեղափոխական ու հետհեղափոխական ամբողջ շրջանում։ Այսինքն՝ ստախոսության մայրը՝ ստի մերը, հեղափոխականներն են։ Մնացած դեպքերում (ընտրություններ, պատերազմ, որս) գործ ունենք ստախոսության զավակների հետ։
Հեղափոխականներն են սուտ ծնում ու այդ ստով կերակրում ամբոխին։ Ու մինչև չգա «անտառապահը» և բոլորին չքշի «անտառից» ու բոլորին իրենց տեղը չդնի, սուտը տարածվելու է անսահմանափակ ձևով։